Առաջին նախաբժշկական օգնություն
Բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու մարմնի վրա
Բարձր ջերմաստիճանի ներգործության հետևանքով զարգացող հիվանդագին վիճակներն են արևահարությունը, ջերմային ցնցումները, ջերմային հյուծումը, ջերմային հարվածը։
ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով։
Մանկահասակ և ծծկեր երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը։
ՆՇԱՆՆԵՐԸ
-
մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39°C և ավելի),
-
դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,
-
գլխացավ, գլխապտույտ,
-
թուլություն,
-
անհանգստություն, գրգռվածություն,
-
աղմուկ ականջներում,
-
արյունահոսություն քթից,
-
սրտխառնոց, փսխում,
-
գիտակցության խանգարումներ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
-
Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։
-
Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։
-
Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով։
-
Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը։
-
Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
-
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Աղյուսակ 13.2 Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում
Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին |
Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին |
|
|
ՋԵՐՄԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ
Ջերմային ցնցումները կմախքային մկանների ցավոտ կծկումներն են, որոնք սովորաբար առաջանում են շոգ պայմաններում ֆիզիկական աշխատանք կատարելիս։ Ջերմային ցնցումներ ավելի հաճախ հանդիպում են մարզիկների մոտ։ Ավելի հաճախ ջերմային ցնցման ենթարկվում են ոտքերի, որովայնի, ձեռքերի մկանները։ Տաք կամ նույնիսկ նորմալ ջերմաստիճանի պայմաններում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում մկանային աշխատանքը բերում է մեծ քանակով ջերմության արտադրման, որի հետևանքով ուժեղանում է քրտնարտադրությունը։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը չի փոխվում։ Ժամանակին ցուցաբերված առաջին օգնության դեպքում ջերմային ցնցումները լուրջ խնդիր չեն ներկայացնում։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, նույնիսկ եթե ցնցումները դադարել են։ Զգուշորեն ձգեք և նուրբ մերսեք ցնցվող մկանը։ Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։ Տուժածին տվեք հանքային ջրեր, սառը հյութեր։
ՋԵՐՄԱՅԻՆ ՀՅՈՒԾՈՒՄ
Ջերմային հյուծումը շոկի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից։
Տաք միջավայրում երկարատև լարված աշխատելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է։ Դրա հետևանքով տուժածը մեծ քանակությամբ հեղուկ և աղեր է կորցնում։ Շոգ օրվա ընթացքում մարդը քրտնելու արդյունքում կարող է կորցնել մինչև. 10 լիտր հեղուկ։ Առատ քրտնարտադրության հետևանքով մարմնում նվազում է արյան ծավալը։ Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար նեղանում են մաշկի և վերջույթների արյունատար անոթները։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։ Ջերմային հյուծմանը կարող են նախորդել ջերմային ցնցումները։ Ջերմային հյուծումն ավելի հաճախ հանդիպում է մարզիկների, հրշեջների, շինարարների և նրանց մոտ, ովքեր տաք հագնված երկար ժամանակ գտնվում են շոգ և բարձր խոնավության պայմաններում։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը կարող է լինել նորմալ, կամ սովորականից մի փոքր ցածր կամ բարձր։
ՆՇԱՆՆԵՐԸ
-
սառը, խոնավ, գունատ մաշկ,
-
գլխացավ, գլխապտույտ,
-
թուլություն,
-
ծարավի զգացում,
-
սրտխառնոց, փսխում,
-
արագացած, թույլ անոթազարկ,
-
հաճախացած շնչառություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
-
Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։
-
Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։
-
Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ։
-
Թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը։
-
Եթե տուժածը գիտակից վիճակում Է, տվեք ջրազրկման ժամանակ տրվող սառը հեղուկից (տե՛ս հավելված 3), կամ սառը հանքային ջրեր։
-
Ահազանգեք շտապ օգնություն։
-
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
ՋԵՐՄԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ
Ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ Է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում Է մարմնի ջերմակարգավորումը։ Արդյունքում մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում Է, և խանգարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Այս վիճակը կարող է զարգանալ շատ արագ: Հաճախ ջերմային հարվածը հաջորդում է ջերմային հյուծմանը։ Ջերմային հյուծման ժամանակ մարմինը, հեղուկի հետագա կորուստը կանխելու նպատակով, դադարեցնում է քրտնարտադրությունը։ Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը պահպանելու համար նեղանում են մաշկի արյունատար անոթները; Մարմինը չի կարողանում արդյունավետ հովանալ, ուստի արագ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և զարգանում է ջերմային հարված։ Կենսական կարևոր օրգանների գործունեությունը խաթարվում է։ Եթե մարմինը չի սառեցվում, ի հայտ են գալիս ջղաձգություններ, գիտակցության կորուստ։ Տուժածը կարող է նույնիսկ մահանալ։
ՆՇԱՆՆԵՐԸ
-
մարմնի բարձր ջերմաստիճան (40°C-ից բարձր),
-
կարմրած, տաք, չոր մաշկ,
-
գլխացավ, գլխապտույտ,
-
չորություն բերանում, ծարավի զգացում,
-
գիտակցության արագ զարգացող խանգարում,
-
արագացած, սկզբում լեցուն, հետագայում թույլ, անկանոն անոթազարկ,
-
հաճախացած, մակերեսային և աղմկոտ շնչառություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
-
Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։
-
Արագ սառեցրեք տուժածի մարմինը, ընտրելով ստորև թվարկվող ձևերից իրավիճակին առավել հարմար տարբերակները.
-
թեթևացրեք տուժածի հագուստը,
-
նախօրոք զգուշացնելով՝ տուժածի իրանին ուղղեք սառը ջրի ոչ ուժեղ շիթ,
-
տուժածին ծածկեք թաց սավանով,
-
հովհարեք տուժածին,
-
դրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում։
-
Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան սառը հեղուկ և խորհուրդ տվեք խմել կումերով։
-
Տաս րոպեն մեկ չափեք տուժածի մարմնի ջերմաստիճանը։ Շարունակեք սառեցնել տուժածի մարմինը, մինչև ջերմաստիճանը հասնի 38°C։ Այդ դեպքում դադարեցրեք տուժածի մարմնի սառեցումը։ Շարունակեք չափել մարմնի ջերմաստիճանը յուրաքանչյուր կես ժամը մեկ, բանի որ հնարավոր է, որ այն կրկին բարձրանա։ Այդ դեպքում վերսկսեք տուժածի մարմնի սառեցումը։
-
Հնարավորինս արագ ահազանգեք շտապ օգնություն։
-
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Տե'ս նաև "ՋԵՐՄԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն